Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ձեւավորվեց թաեքվոնդոյի Հայաստանի հավաքականը

Սպորտ
sport-tekvando

  2017 թվականի թաեքվոնդոյի Հայաստանի մեծահասակների առաջնութանը մասնակցել են Երևան և Գյումրի քաղաքների, ինչպես նաև Կոտայքի, Գեղարքունիքի, Արագածոտնի, Տավուշի, Սյունիքի, Արմավիրի մարզերի եւ Արցախի շուրջ 50 մարզիկ: Այդ մասին հայտնում է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության մամուլի ծառայությունը: Ըստ քաշային կարգերի հանրապետության չեմպիոններ են դարձել Տիգրան Գրիգորյանը (54 կգ), Գարեգին Մախմուրյանը (58 կգ), Սերգեյ Ավանեսովը (63 կգ), Սերգեյ Վարդազարյանը (68 կգ), Հենրիկ Բադալյանը (74 կգ), Դավիթ Վարդումյանը (80 կգ), Արսեն Գրիգորյանը (87 կգ) եւ Լեոնիդ Հարությունյանը (+87 կգ)։ Առաջնության արդյունքներով ձեւավորված թաեքվոնդոյի հավաքականը ապրիլի 16-17-ը Թեհրանում հանդես կգա միջազգային մրցաշարում, իսկ մայիսին Հարավային Կորեայում կմասնակցի աշխարհի առաջնությանը: