Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հենրիխ Մխիթարյանը Ռոստովում առանց աջակցության չի մնա

Սպորտ
sport-rostov-8.03.

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչ փուլի «Ռոստովի» հետ խաղից առաջ իր երկրպագուներին հորդորել էր չմեկնել Ռուսաստան, քանի որ հնարավոր են ընդհարումներ տեղի ֆաների հետ: Սակայն ինչպես հայտնում է ակումբի թվիթերյան էջը, այդ խաղին թիմին կաջակցեն 238 երկրպագուներ: Նրանցից մի քանիսն արդեն գտնվում են Ռոստովում: «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները շնորհակալություն են հայտնել նրանց՝ հեռավոր երկրում իրենց սատարելու համար: Նրանց թվում է նաեւ Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, որն արդեն ապաքինվել է վնասվածքից եւ թիմի հետ մեկնել է Ռոստով: Ի դեպ, տեղի հայ  ֆուտբոլասերները ջերմ ընդունելություն են ցույց տվել մեր ֆուտբոլիստին: Նշենք, որ «Ռոստով» - «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը տեղի կունենա մարտ 9-ին, Երեւանի ժամանակով ժամը 22:00-ին: