Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արթուր Պետրոսյանը հրավիրել է 18 լեգեոնական

Սպորտ
sport-futboli-havaqakan

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը հրապարակել է արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստների անունները, որոնք հրավիրվել են Հայաստան – Ղազախստան խաղի նախապատրաստական հավաքին: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Նրանք 18 հոգի են. Պաշտպաններ՝ Լեւոն Հայրապետյան («Փայքան», Իրան), Հրայր Մկոյան («Էսթեղլալ», Իրան), Վարազդատ Հարոյան («Փադիդե», Իրան), Տարոն Ոսկանյան («Կարմիոտիսա», Կիպրոս), Հովհաննես Համբարձումյան («Վարդար», Մակեդոնիա), Կամո Հովհաննիսյան («Տորպեդո-Բելազ», Բելառուս), Գայել Անդոնյան («Վերիա», Հունաստան): Կիսապաշտպաններ՝ Գոռ Մալաքյան, Էդգար Մալաքյան (երկուսն էլ «Ստալ», Ուկրաինա), Հենրիխ Մխիթարյան («Մանչեսթեր Յունայթեդ», Անգլիա), Մարկոս Պիզելի («Քսանտի», Հունաստան), Արաս Օզբիլիս («Բեշիքթաշ», Թուրքիա), Գեւորգ Ղազարյան («Մարիտիմու», Պորտուգալիա), Հարձակվողներ՝ Տիգրան Բարսեղյան («Վարդար», Մակեդոնիա), Արտյոմ Սիմոնյան («Լե Մոն», Շվեյցարիա), Արթուր Սարկիսով («Ենիսեյ», Ռուսաստան), Ռուսլան Կորյան («ԲՄԱ-Խաբարովսկ», Ռուսաստան), Էդգար Մանուչարյան («Ուրալ», Ռուսաստան): Հայաստանի առաջնությունում հանդես եկեղ ֆուտբոլիստների անունները եւ հավաքականի վերջնական հայտացուցակը հայտնի կդառնան ավելի ուշ: