Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչպես կբաշխվեն ձայներն ըստ Gallup-ի (տեսանյութ)

Քաղաքականություն
5IAQlVlUL30

Gallup International Association-ի հայաստանյան ներկայացուցչությունն իրականացրել է   հետազոտություն «ԱԺ ընտրություններ 2017. Քաղաքական կուսակցությունների և դաշինքների մեկնարկային ցուցանիշները» թեմայով:  Հարցին՝ եթե առաջիկա կիրակի տեղի ունենային խորհրդարանական ընտրությունները, ապա համամասնական ընտրակարգով որ կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի օգտին կքվեարկեիք, ստացվել է հետևյալ պատկերը. «Ծառուկյան»` 26,4 տոկոս «ՀՀԿ»` 22,8 տոկոս «Ելք»` 4,3 տոկոս «ՀՅԴ»` 3,9 տոկոս «Ազատ դեմոկրատներ»` 3,4 տոկոս «Հայկական վերածնունդ»՝ 2,7 տոկոս «Կոնգրես-ՀԺԿ» դաշինք՝ 2,6 տոկոս «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինք` 1,8 տոկոս «Կոմունիստական կուսակցություն»՝ 1 14,1  տոկոսը հրաժարվել է պատասխանել, 17 տոկոսը դժվարացել է պատասխանել: Հարցմանը մասնակցել է 1146 քաղաքացի: Հետազոտությունն իրականացվել է փետրվարի 23-ից մարտի  2-ը Հայաստանում: