Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մանթաշյանցի տեսակը վերարտադրելու մղումով (տեսանյութ)

Տնտեսություն
Mantashjanc

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ՝ հայ մեծ գործարար ու բարերար Ալեքսանդր Մանթաշյանցի ծննդյան օրը՝ մարտի 3­-ը, պաշտոնապես նշվում է որպես Գործարարի օր: Այդ առիթով Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախաձեռնությամբ մի խումբ գործարարներ ծաղկեպսակ են դրել Երեւանում գտնվող Մանթաշյանի արձանի մոտ։ Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի խոսքերով՝ այն, որ հենց Մանթաշյանցի ծննդյան օրն է ճանաչվել գործարարի օր՝ խորհուրդն ունի. «Լինել լայնախոհ մարդ, ազգասեր մարդ, լինել ավելի շատ բարեգործ, մեկենաս, քան գործարար, որ հետապնդում է միայն իր շահերը»։ Նա տեղեկացրեց, որ արդեն 8 տարի գործարարների շրջանում նշում են այս օրը։ «Մենք ցանկանում ենք, որ գործարարի Մանթաշյանցի տեսակը վերարտադրվի մեզանից յուրաքանչյուրի մեջ։ Գործարար, որը ավելի շատ մտածում է արժանապատիվ աշխատատեղ ստեղծելու մասին, իր շրջապատի սոցիալական հոգսը իր վերցնելու մասին»,-ասաց նա։