Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարչապետը Արփինե Հովհաննիսյանին հանձնարարական տվեց

Քաղաքականություն
888888888888

Իրավական անվտանգության ապահովման վերաբերյալ հայեցակարգ կմշակվի: Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին այսօր նման հանձնարարական տվեց վարչապետ Կարեն Կարապետյանը: Նա նշեց, որ  նոր Սահմանադրության ընդունումից հետո մեծ աշխատանք է կատարվել իրավական անվտանգության ապահովան վերաբերյալ, սակայն կան բացթողումներ: Հայեցակարգը կառավարության քննարկմանը պետք է ներկայացվի մինչեւ հունիսի 10-ը. «Այնուհետ պետք է բոլոր օրենսդրական ակտերը համապատասխանեցնի ՀՀ Սահմանադրության պահանջներին»,- հավելեց վարչապետը: Կարեն կարապետյանը հանձնարարեց նաեւ բոլոր գերատեսչություններին  գույքագրել Ազգային ժողով ուղարկած օրենսդրական ակտերը: «Ներկայացրեք նախագծերի հետագա քննարկման եւ հետ կանչելու մասին կարծիքներ: Նախագծեր կան, որոնք ո՛չ քննարկվում են, ո՛չ ընդունվում են, ո՛չ էլ տալիս են կարծիք` կարևոր է, կարևոր չէ»,- ասաց վարչապետը: