Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՔԿՎ. կալանավորված անձը հրաժարվել է բուժօգնությունից

Պաշտոնական
614884e63f58a68dc177f0466e0dae8f

ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Արթուր Սողոմոնյանի պաշտպանը զանգվածային լրատվության միջոցներում, անդրադառնալով իր պաշտպանյալի առողջական վիճակին, մասնավորապես նշել է, որ նրա «առողջական վիճակը ծանր է, սակայն նրան բուժօգնություն չեն ցուցաբերում»: Վերոգրյալի կապակցությամբ հայտնում ենք, որ Ա. Սողոմոնյանը պարբերաբար հրաժարվել է բուժօգնությունից: Փետրվարի 22-ին հրավիրված մաշկաբանի, վիրաբույժի, թերապևտի և հիմնարկի բուժսպասարկման բաժնի պետի նեղ մասնագիտական խորհրդատվությունից հետո վերջիններս համատեղ բժշկական զննության են ենթարկել Ա. Սողոմոնյանին: Կատարվել է անհրաժեշտ վիրաբուժական միջամտություն և նշանակվել դեղորայքային բուժում: Ներկայումս Ա. Սողոմոնյանը գտնվում է բուժանձնակազմի դինամիկ հսկողության ներքո:   ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին