Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ձյուն, մառախուղ, ապա՝ 0-ից բարձր ջերմաստիճան

Հասարակություն
snow6

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ  փետրվարի  23-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Ապարանի, Աբովյանի,  Հրազդանի, Մասիսի, Արտաշատի, Արարատի,  Եղեգնաձորի և Վայքի   տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Բքի պատճառով  փակ է  Բերդ – Ճամբարակ ճանապարհը: Բքի և մերկասառույցի պատճառով դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը: Գորիս -  Սիսիան  ճանապարհահատվածում  տեղ-տեղ մերկասառույց է: Թալինի   տարածաշրջանի ճանապարհներին  մառախուղ է,  տեսանելիությունը՝ 50-70 մ: Ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում ճանապարհը սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները: Կատարվում են ճանապարհների մաքրման և աղով,  ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ  միջպետական և  հանրապետական  նշանակության մյուս  ավտոճանապարհները  բաց են: Եղանակը՝ հանրապետության տարածքում` Փետրվարի 23-ի գիշերը և առավոտյան ժամերին շրջանների մեծ մասում սպասվում է թույլ ձյուն: 24-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 23-ի գիշերը կբարձրանա 8-10 աստիճանով, 24-26-ը՝ ևս 4-6 աստիճանով: 23 Երևան քաղաքում՝  Փետրվարի 23-ի գիշերը և առավոտյան ժամերին սպասվում է թույլ ձյուն: 24-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 23-1