Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արայիկ Խանդոյան. «Մենք կանգուն ենք մեր լեռների պես» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
sus

Սասնա ծռեր խմբի անդամ Արայիկ Խանդոյանն այսօր դատարանում հայտարարեց. «Մենք կանգուն ենք մեր լեռների պես, իմ մասին չանհանգստանաք»: Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր բողոքարկվում էր Արայիկ Խանդոյանի տեսակցությունների ու հեռախոսային խոսակցությունների վրա դրված արգելանքը վերացնելու մասին հարցը: Պաշտպան Արա Ղարագյոզյանը դատարանին տեղեկացրեց, որ Արայիկ Խանդոյանի գործով նախաքննությունն արդեն ավարտվել է, եւ հարազատների հետ հանդիպումները որեւէ ձեւով չեն կարող խոչընդոտել գործի ընթացքին: sus2 Այս գործով քննչական խմբի ղեկավար Էդիկ Հակոբյանը հայտարարեց, որ իրենց որոշումը Գլխավոր դատախազին չի բողոքարկվել, ուստի բողոքը պետք է մերժել: Ի դեպ, այսօր դատավոր Աննա Մաթեւոսյանը մեղադրյալ Արայիկ Խանդոյանից հետաքրքրվեց, թե արդյոք նա ինքնաբացարկ ունի՞ հայտնելու դատավորին: «Ես ստրուկի ստրուկին ոնց ասեմ՝ ես բացարկ եմ հայտնում»,- ասաց Արայիկ Խանդոյանը: Այս պահին դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու: