Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Համարեք, որ մենք արդեն մահացել ենք. «Սասնա ծռեր»-ի անդամ (տեսանյութ)

Քաղաքականություն
ppc1

Սասնա ծռեր խմբի անդամներ Գագիկ Եղիազարյանի, Վարդան Գերավետյանի և Արամ Հակոբյանի տեսակցությունների վրա դրված արգելքները չեն վերացվի։ Խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո դատավոր Արսեն Նիկողոսյանը որոշեց մերժել պաշտպանական կողմի բողոքը։ Մինչ որոշման հրապարակումը, Վարդան Գերավետյանը դատարանում հանդես եկավ հայտարարությամբ և նշեց, որ այդ տեսակցություններն ավելի շատ պետք են իրենց հարազատներին, ընկերներին։ Նրա խոսքերով՝ իրենք անձնազոհաբար մտել են ՊՊԾ գունդ և իրենց քայլը կատարել. «Համարեք, որ մենք արդեն մահացել ենք»,- ասաց Վարդան Գերավետյանը։ Այսօրվա որոշումը կբողոքարկվի Վերաքննիչ դատարանում։