Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ընտրական նոր օրենսգիրքը կանխորոշում է ընտրությունների արդյունքը» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
e42575eb75d549c3b2a997f555936c05

«Փողի, ֆինանսական և ադմինիստրատիվ ռեսուրսների գործոնն այս ընտրություններում անչափ մեծ է լինելու»,-կարծում է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանը: Ըստ նրա՝ նոր ընտրական օերնսգիրքը կանխորոշում է ընտրությունների արդյունքները. «Ներդրված է մեծամասնական ընտրական համակարգ՝ ի դեմս ռեյտինգային ցուցակների, և ստացվում է, որ ոչ միայն մեծամասնական կարգը մնաց, այլև նոր օրենսգրքով ավելի ուժեղացավ: Սա ավտոմատ բերելու է նրան, որ քաղաքական ուժերը, որոնք ունեն մեծ ռեսուրսներ, կհավաքեն ամենաշատ ձայները: Դա շատ հեշտ է հաշվելը»,-նշեց պարոն Գրիգորյանը՝ ներկայացնելով, թե իր դիտարկմամբ՝ որ ուժը քանի տոկոս ձայն կհավաքի. «ՀՀԿ-ն 60 տոկոս կհավաքի, ԲՀԿ-ն՝ 15 տոկոս, «Հայկական Վերծնունդը»  և Դաշնակցությունը  թեև ավելի համեստ ռեսուրսներ ունեն, բայց ունեն զարգացած կուսակցական բջիջներ: Այս բոլորը միասին կհավաքեն ձայների 85 տոկոսը: Մնացած 15 տոկոսից մոտ 7 տոկոս ձայնի շանս ունի ընդդիմադիր չորս ուժերից և դաշինքերից միայն մեկը»: Ստեփան Գրիգորյանի խոսքով՝ սա առաջին սցենարն է, բայց կա նաև երկրորդ սցենարը՝ ըստ որի ընդդիմադիր ուժերը՝ «Ազատ Դեմոկրատներ», Կոնգրես-ՀԺԿ, ՕՐՕ և «Ծառուկյան» դաշինքը, կարող են փոխել ընտրությունների արդյունքները: «Եթե նրանք քարոզչություն չանեն և խելոք ծրագրեր ներկայացնելու փոխարեն սկսեն քաղաքական պայքար, այսինքն՝ բողոքի ակցիաներ կապված քաղաքացիներին հուզող թեմաների հետ, օրինակ՝ բարձրացնեն քաղբանտարկյալների հարցը կամ գազի սակագնի, այդ դեպքում ժողովուրդը նրանց կհավատա»: Նա անդրադարձավ նաև ՀՀԿ-ի ցուցակին, մասնավորապես՝ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի՝ առաջին հորիզոնականում լինելուն. «Եթե Ադրբեջանը վաղը սկսի ռազմական գործողությունները, պաշտպանության նախարարը զբաղված է լինելու ընտրարշավով, չէ՞:  Հակառակ դեպքում՝ ինչ իմաստ ուներ նրան ցուցակի առաջին տեղում դնելը»: