Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դանակահարություն Աբովյանի գիշերային ակումբներից մեկում. 4 անձ  տեղափոխվել է հիվանդանոց

Պաշտոնական
8640871

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու Աբովյան քաղաքում գործող գիշերային ակումբներից մեկում տեղի ունեցած դանակահարության հանգամանքները: 2017թ. փետրվարի 20-ին՝ ժամր 05:30-ին, «Ռ.Հարությունյանի անվան Աբովյան ԲԿ»-ից ահազանգ է ստացվել առ այն, որ նույն օրը իրենց մոտ բուժօգնության են դիմել քաղաքացիներ Կ.Հովհաննիսյանը՝ որովայնի կողմնային պատի կտրած-ծակած թափանցող վերք, Ա.Սարգսյանը՝ կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած վերք և Վ.Աբգարյանը՝ ձախ բազկի կտրած վերք, որովայնի կտրած-ծակած վերք ախտորոշմամբ: Նույն օրը  «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ»-ից ևս ահազանգ է ստացվել, որ դեմքի, կրծքավանդակի և որովայնի շրջանի կտրած-ծակած վերքեր ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել  Ա.Պարսամյանը: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հիշյալ 4 անձինք մարմնական վնասվածքներն ստացել են Աբովյան քաղաքում գործող գիշերային ակումբներից մեկում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ։ ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, և անմիջապես ձեռնարկվել անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը բացահայտելու ուղղությամբ: Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել դատաբժշկական փորձաքննություն: Նախնական քննությամբ պարզվել է վիճաբանության շարժառիթը, տվյալներ ձեռք բերվել մասնակիցների ինքնության վերաբերյալ։ Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին միջոցներ ձեռնարկել՝ առերևույթ հանցագործություն կատարած անձանց հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։ Նախաքննությունը շարունակվում է:   Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին