Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արտերկրի դիտորդները՝ ԼՂՀ-ում

Պաշտոնական
unnamed-22-2

Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 19-ին ընդունել է Սահմանադրական հանրաքվեի ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Արցախ ժամանած՝ Եվրոպական խորհրդարանի, Բուլղարիայի Ազգային ժողովի, Հարավային Օսիայի, Աբխազիայի, Մերձդնեստրի խորհրդարանների մի խումբ պատգամավորների,  ՀՀ-ում Գերմանիայի նախկին դեսպան Ռայներ Մորելին: Երկրի ղեկավարը կարեւորել է արտերկրից ժամանած պատվիրակությունների դիտորդական առաքելության նշանակությունը մեր հանրապետությունում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման, տարբեր երկրներում Արցախի մասին ճշմարտացի տեղեկությունների ներկայացման եւ երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյուններից: Հանդիպումների ընթացքում արծարծվել են նաեւ ԼՂՀ պետականաշինությանը, արտաքին եւ ներքին քաղաքականությանը, տարածաշրջանային գործընթացներին վերաբերող մի շարք հարցեր:   ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ             ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ