Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը ռիսկի չդիմեց

Սպորտ
unnamed-20-1

Շարժայում մեկնարկած ՖԻԴԵ-ի «Գրան պրիի» առաջին մրցաշարում այսօր կայացավ երկրորդ տուրը: Լեւոն Արոնյանը սպիտակներով մրցեց անգլիացի Մայքլ Ադամսի հետ: Մեր շախմատիստը կրկին ռիսկի չդիմեց, հիմնականում տակտիկական պայքար մղեց, իսկ 24-րդ քայլից հետո խաղաղ դաշն կնքեց եւ կիսեց միավորը: Լեւոն Արոնյանը վաստակել է 1 միավոր եւ դեռեւս կատարում է առաջատարներին հետապնդողի դերակատարում: Վաղը կայանալիք 3-րդ տուրում մեր շախմատիստը հանդես կգա սեւ խաղաքարերով: Մրցակիցը հայտնի կդառնա այսօրվա բոլոր պարտիաների ավարտից հետո, քանի որ մրցաշարն անցկացվում է շվեյցարական մրցակարգով: