Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երեխայի նպաստի համար կարելի է դիմել առցանց

Պաշտոնական
soc

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունը դիմում է բոլոր քաղաքացիներին առաջին և երկրորդ երեխաների ծննդյան դեպքում միանվագ նպաստի համար դիմել առցանց, առանց սոցիալական ապահովության տարածքային բաժին այցելելու։ Դիմումը լրացնելուց առաջ պետք է գրանցվել www.epension.am կայքում, որից հետո լրացնել առցանց դիմումը, որը տևում է մոտ 5 րոպե: Ընդ որում դիմումը կարող է լրացվել նաև 3-րդ անձի կողմից, միևնույն է նպաստի գումարը  կստանա երեխայի հայրը կամ մայրը: Հատկանշական է նաև այն, որը նպաստը ստանալու համար պարտադիր չէ բանկային հաշիվ ունենալը. այն կարող եք ստանալ բանկ այցելելու միջոցով: 2016թ.-ին մոտ 32.000 նպաստ է նշանակվել ընտանիքում ծնված առաջին կամ երկրորդ երեխայի համար: Սոցիալական ապահովության պետական ծառայութունն այժմ աշխատանքներ է տանում 3-րդ և հաջորդ երեխայի նպաստի համար ևս առցանց դիմելու և ստանալու հնարավորություն  ստեղծելու ուղղությամբ։ Նշենք, որ համակարգը մշակվել է ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ԱՄՆ ՄԶԳ համագործակցության շրջանակներում: 2017թ.-ի փետրվարի 10-ի դրությամբ արդեն իսկ ստացվել են երեխայի ծննդյան միանվագ նպաստի 484 առցանց դիմումներ, որոնցից 303-ի մասով նպաստն արդեն վճարվել է: Սոցիալական ապահովության պետական ծառայություն