Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Գործի ապացույցները հիմնավորում են ՀԽ անդամի անմեղությունը»

Քաղաքականություն
armen-miqayelyan

Հիմնադիր խորհրդարանի անդամ, ապօրինի զենք պահելու համար մեղադրվող Արմեն Միքայելյանի գործով մեղադրող դատախազն այսօր տեղի ունեցած դատական նիստի ընթացքում միջնորդել է 1 տարի 6 ամիս ժամկետով  ազատազրկման դատապարտել Արմեն Միքայելյանին: «Միջնորդեց դատավճռով փոփոխել նաև խափանման միջոցը` կրկին կալանավորելով ամբաստանյալին»,- այս մասին «Ա1+»-ին հայտնեց նրա պաշտպան Երվանդ Վարոսյանը։ Ըստ ոստիկանության` նրա մոտից  խուզարկությամբ հայտնաբերվել է թմբուկավոր ինքնաշեն ատրճանակ` լիցքավորված  7   փամփուշտով։ Հիմնադիր խորհրդարանի անդամի պնդմամբ՝   զենքը եղել է մեքենայում, որով իրեն բերման են ենթարկել  հուլիսի 26-ին՝ Խորենացի փողոցում կազմակերպված հավաքից հետո։ «Արմեն Միքայելյանի առնչությունն իր մոտից «հայտնաբերված» ատրճանակին որևէ կերպ ապացուցված չէ, ընդհակառակը` քրեական գործում  առկա ապացույցներն ուղղակի հիմնավորում են նրա անմեղությունը։ Նման պայմաններում մեղադրանքի կողմի դիրքորոշումը կարող է ունենալ մեկ բացատրություն` Արմեն Միքայելյանի նկատմամբ իրականացվում է ոչ այլ ինչ, քան քաղաքական հետապնդում»,- ավելացրեց պաշտպանը: Դատական հաջորդ նիստին՝ մարտի 3-ին,  պաշտպանական կողմը հանդես կգա ճառով: