Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հաց բերողը անկողնուց չի կարողանում վեր կենալ. պաշտպան

Կարևոր լուրեր Քաղաքականություն
hac-berox-nkar

«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում գտնվող Արթուր Սարգսյանը խցից դուրս գալ չի կարողանում: «Նա մահճակալից չի կարողանում բարձրանալ եւ չի կարողանում քայլել այս պահի դրությամբ: Ինձ են ուղեկցում նրա պալատ»,- այս մասին «Ա1+»-ին հայտնեց նրա պաշտպան Տիգրան Եգորյանը: Պաշտպանը ամեն օր այցելում է Արթուր Սարգսյանին: Արդեն 5 օր հացադուլի մեջ գտնվողի առողջական վիճակը  Տիգրան Եգորյանը չափազանց ռիսկային է գնահատում՝  հաշվի առնելով նրա առողջական խնդիրները: «Մենք չափազանց անհանգստության մեջ ենք եւ շատ լուրջ մտահոգություններ ունենք նրան պրոֆեսիոնալ եւ պատշաճ աջակցություն եւ օգնություն ցուցաբերելու առումով,  պետության դրական պարտավորությունների կատարման առումով: Մեր գնահատամբ՝ դրանք լիարժեք չեն կատարվում»,- ավելացրեց Տիգրան Եգորյանը: Իսկ հաց բերողի դիրքորոշումը, ըստ պաշտպանի,  այն է, որ որքան առողջությունը ների, հացադուլը շարունակի: Նախաքննական մարմինը փետրվարի 9-ին միջնորդություն էր ներկայացրել դատարան՝  փոխելու  Արթուր Սարգսյանի խափանման միջոցը: Պատճառաբանությունը եղել է այն, որ փետրվարի 3-ին չի ներկայացել քննչական մարմին, մինչդեռ այդ մասին քննիչին տեղյակ են պահել: Դատախազության պարզաբանումը՝ այստեղ