Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը պարտվեցին 2-րդ օրը

Սպորտ
unnamed-72-1

Կանանց շախմատի Հայաստանի առաջատարներ Էլինա Դանիելյանը եւ Լիլիթ Մկրտչյանը ավարտեցին ելույթները Թեհրանում ընթացող աշխարհի առաջնությունում: Այսօր կայացան 1/32 եզրափակիչ փուլի երկրորդ պարտիաները: Էլինա Դանիելյանը սեւ խաղաքարերով չկարողացավ դիմակայել հնդիկ գրոսմայստեր Ռութ Պադմինիի գրոհները եւ արդեն 29-րդ քայլին անձնատուր եղավ: Ընդհանուր հաշիվը դարձավ 0,5:1,5, եւ մեր շախմատիստուհին դուրս մնաց պայքարից: Լիլիթ Մկրտչյանը սեւերով մրցեց չինուհի Նի Շիչժունի հետ: Մեր շախմատիստուհին նվազագույն քայլերի կատարման վերջում հայտնվեց ցայտնոտում եւ անչափ լուրջ վրիպում թույլ տվեց, որի արդյունքում կորցրեց թագուհուն: Լիլիթ Մկրտչյանն անմիջապես կանգնեցրեց ժամացույցը եւ ընդունեց իր պարտությունը: Այդպիսով, նա նույն 0,5:1,5 հաշվով տանուլ տվեց մրցամարտը եւ ժամանակից շուտ ավարտեց ելույթները: