Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հենրիխ Մխիթարյանը հեռակա մասնակցեց «ՄանՅուի» հաղթանակին

Սպորտ
a1mxitaryan-1

Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը իր մասնակցությունն ունեցավ «Մանչեսթեր Յունայթեդի» հերթական հաղթանակում:   Այսօր կայացած Անգլիայի առաջնության 25-րդ տուրի խաղում «կարմիր սատանաները» սեփական խաղադաշտում հյուրընկալեցին «Ուոտֆորդին»: Հանդիպման 32-րդ րոպեին Մխիթարյան – Մարսյալ – Մատա եռաքայլ կոմբինացիան ավարտվեց հյուրերի դարպասի գրավումով: Երկրորդ խաղակեսի 60-րդ րոպեին մեր ֆուտբոլիստը Զլատան Իբրահիմովիչի հետ սուր գրոհ սկսեց, որի արդյունքում Էնտոնի Մարսյալը կրկնապատկեց հաշիվը: Հանդիպման 89-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանը փոխարինվեց տակտիկական նկատառումներով:   Այդպիսով, «Մանչեսթեր Յունայթեդը» 2:0 հաշվով հաղթանակ տարավ, վաստակեց 48 միավոր եւ բարձրացավ 5-րդ տեղ: Հաջորդ հանդիպումն առաջնությունում թիմը կանցկացնի մարտի 4-ին: Մինչ այդ «Մանչեսթեր Յունայթեդը» ելույթները կշարունակի Եվրոպայի լիգայում, Անգլիայի գավաթի խաղարկությունում, իսկ փետրվարի 26-ին Անգլիայի լիգայի գավաթի եզրափակիչում կհանդիպի «Սաութհեմփթոնի» հետ: