Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Այսօր՝ աղի բլիթ, վաղը՝ քաղցր

Կարևոր լուրեր
surb-sargis1

Սուրբ Սարգսի տոնին ընդառաջ՝ աղի բլիթները պետք է ուտել այսօր երեկոյան: Այսօր սիրահարների համար Ձմեռային այգում կկազմակերպվի միջոցառում, որտեղ կբաժանվեն խորհրդանշական աղի բլիթները: Այսօր այգում կլինի հենց ինքը՝ Սուրբ Սարգիս զորավարը՝ իր սպիտակ ձիով: Նա իր ձեռքով բոլոր սիրահարներին կբաժանի բլիթներն ու կմաղթի երազանքի իրականացում: Իսկ վաղը՝ փետրվարի 11-ին, կնշվի երիտասարդների և սիրահարների բարեխոս Սուրբ Սարգսի տոնը: Աղի բլիթի փոխարեն նա ձեզ կհյուրասիրի քաղցր բլիթներ։ Ժամը 19:00-ից էլ կսկսվի օրվա ամենազվարճալի մասը. սիրահար զույգերը կմրցեն սահադաշտում՝ սառույցի վրա: Հաղթող զույգը հնարավորություն կստանա փետրվարի 14-ին Սուրբ Վալենտինի օրը նշելու «Երազ» ռեստորանում: Բացի այդ՝ սիրահար զույգը նվեր կստանա նաև գեղեցիկ ֆոտոշարք՝ լուսանկարիչ Վահիկ Մինասյանի կողմից: Մրցույթին մասնակցելու համար հարկավոր է մոտ երկու ժամ առաջ նախապես գրանցվել: Չմոռանաք այդ օրը միմյանց ասել ամենակարևորը՝ «Սիրում եմ»։ Ձմեռային այգի