Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ավստրալիայի չեմպիոնը կասկածվում է տոտո-սկանդալի մեջ

Սպորտ
unnamed-30-1

2016 թվականի թենիսի Ավստրալիայի պատանեկան առաջնության հաղթող Օլիվեր Անդերսոնը ժամանակավոր հեռացվել է թենիսից: Ինչպես տեղեկացնում է անգլիական BBC հեռուստաալիքը, 18-ամյա մարզիկը կասկածվում է պայմանավորված խաղեր անցկացնելու մեջ: Օլիվեր Անդերսոնը ներկայումս 1083-րդ տեղում է աշխարհի թենիսիստների դասակարգման աղյուսակում: Նա չի կարող մասնակցել մրցաշարերի, մինչեւ որ չավարտվի հետաքննությունը եւ չպարզվի այդ խաղերի մանրամասները: