Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կարեն Գրիգորյանը հաղթեց եւ հավասարվեց Տիգրան Ղարամյանին

Սպորտ
sport-chess-portugalia-1

Գրոսմայստեր Կարեն Հ. Գրիգորյանը եւ միջազգային վարպետ Տիգրան Կ. Հարությունյանը շարունակում են պայքարը Պորտուգալիայի չեմպիոնի կոչման համար: Լիսաբոնում ընթացող բաց առաջնությունում երեկ կայացել են 7-րդ տուրի պարտիաները: Մեր շախմատիստները հաղթեցին իրենց մրցակիցներին եւ բարելավեցին իրենց մրցաշարային գործերը: Տիգրան Կ. Հարությունյանը 5,5 միավորով զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը: Կարեն Հ. Գրիգորյանը, որն ունի 5 միավոր, այժմ Ֆրանսիայի շախմատիստ Տիգրան Ղարամյանի հետ բաժանում է 13-14-րդ տեղերը: Մեր շախմատիստները եւ եւս 22 մասնակից շարունակում են հետապնդել առաջնության միանձնյա առաջատար Էդուարդո Իտուրասագային, որը հաղթել է բոլոր պարտիաներում եւ վաստակել 7 միավոր: Մրցանակային տեղ զբաղեցնելու համար մերոնք վերջին երկու տուրերում պետք է անպայման հաղթանակներ տանեն: Դրա համար այսօր Կարեն Հ. Գրիգորյանը պետք է պարտության մատնի պորտուգալացի գրոսմայստեր Անտոնիո Ֆերնանդեշին, իսկ Տիգրան Կ. Հարությունյանը՝ Անդրե Սոուզային, որը նույնպես Պորտուգալիայից է: