Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նավթ՝ բլոգերի դիմաց. ՀԴԿ արձագանքը

Կարևոր լուրեր Քաղաքականություն
e826f1b7777c071a06ffbc33f38865ab

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒ ՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԼԱՊՇԻՆԻ ԱՐՏԱՀԱՆՁՆՄԱՆ ԱՌԻԹՈՎ Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը վճռականորեն դատապարտում է Բելառուսի իշխանությունների որոշումը ՌԴ և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին արտահանձնման մասին, ում «մեղքը», նրանց վարկածով, այն է, որ նա, առանց «թույլտվության», այցելել է ԼՂՀ և սոցիալական ցանցերում կարծիք է հայտնել ԼՂՀ անկախության ճանաչման անհրաժեշտության մասին: Ծիծաղ է առաջացնում Մամեդյարովի «պարզաբանումը», թե Ադրբեջանի հարցումով կալանավորված Ալեքսանդր Լապշինի արտահանձնումն «իրավական հարթությունում է»: Ո՞ր իրավունքի մասին կարող է խոսել մի երկրի ներկայացուցիչ, ուր ոտնահարում են ցանկացած իրավական նորմեր, այդ թվում՝ Անկախության սեփական հռչակագիրը: Եթե Ադրբեջանը գործեր իսկապես իրավական հարթությունում, ապա վաղուց պետք է ճանաչեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը և չձեռնարկեր ամբողջ քաղաքակիրթ աշխարհը վրդովող հակաիրավական գործողություններ: Իր հերթին Բելառուսի Հանրապետությունը խախտել է միջազգային իրավունքի համընդհանուր նորմերն ու սկզբունքները, ինչպես նաև՝ մարդու իրավունքների, խոսքի ազատության, տեղաշարժման ազատության մասին միջազգային համաձայնագրերը: Ա.Լապշինի արտահանձնման մասին որոշումը դեմարշ է ԵԱՀԿ Մինսկի խմբի և համանախագահող երկրների նկատմամբ: Բելառուսի իշխանությունները ձևացրին, թե անտեղյակ են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացից: Միգուցե նրանք տեղյակ չեն, որ ԼՂՀ-ն, ինչպես և միութենական հանրապետությունները, դուրս էին գալիս ԽՍՀՄ-ից համաձայն՝ ԽՍՀՄ կազմից դուրս գալու մասին օրենքի: Իսկ Ադրբեջանը, լքելով ԽՍՀՄ կազմը և հրաժարվելով Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդությունից, որի ենթակայությանն էին հանձնվել Ղարաբաղն ու Նախիջևանը, կորցրել է իրավունքը ոչ միայն այժմյան ԼՂՀ-ի, այլև՝ Նախիջևանի նկատմամբ: Բլոգերի արտահանձնումը ոչ այլ ինչ է, քան էժան և անբարո գործարք՝ նավթ՝ բլոգերի դիմաց: Բելառուսը կամա թե ակամա դարձավ մեղսակիցը ապարտեիդի քաղաքականության, որը վարում է Ադրբեջանն անկախ ԼՂՀ-ի նկատմամբ, կարծելով, թե Լեռնային Ղարաբաղը ընդամենը ռեզերվացիա է: Այս պայմաններում Հայաստան իշխանությունները պարտավոր են սկզբունքորեն պաշտպանել մեր շահերը` հետ կանչել Բելառուսում ՀՀ դեսպանին խորհրդակցությունների համար, բացատրություն պահանջել Բելառուսի իշխանություններից կատարվածի առիթով, հարց բարձրացնել դաշնակից պետության պահվածքի մասին ՀԱՊԿ և Եվրասիական տնտեսական միության նիստերի օրակարգերում: ՀԴԿ Հանրապետական խորհուրդ 09.02.2017թ.