Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հերմինե Նաղդալյանը Հովիկ Աբրահամյանին «աբիժնիկ» չի համարում (տեսանյութ)

Քաղաքականություն
hermine1

ԱԺ փոխնախագահ  Հերմինե Նաղդալյանը պատրաստ է առաջադրվել ռեյտինգային ընտրակարգով: Ինքը չի ասի, թե կուսակցությունը մեծ կորուստներ կկրի այս ընտրություններում միայն այն պատճառով, որ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը լքել է կուսակցության նավը, ինքը միակը չէ. «Ես նրանց ոչ էլ «աբիժնիկ» կամ դավաճան եմ համարում: Ես գտնում եմ, որ նրանք մարդիկ են, որոնք եղել են կուսակցության ժամանակավոր ուղեկիցները պայմանավորված իրենց շահերով»: Հիմա Հանրապետականում բարեփոխումներ են սկսվել, ըստ տիկին Նաղդալյանի, բոլորը պետք է դրսեւորվեն եւ ցույց տան իրենց նվիրվածությունը. «Կարծում եմ, որ կային մարդիկ, ովքեր անհանգստացան իրենց մակարդակի իրենց հեղինակության աստիճանի կամ իրենց տեղի համար, որ զբաղեցրել էին ոչ իրավմամբ»: Հավատարմությունը կուսակցությանը կգնահատվի: Իսկ կորուստներով կուսակցությունը չի թուլանում։ Հակառակը, ըստ Հերմինե Նաղդալյանի, իրենք շահում են: Այդ իմաստով, տիկին Նաղդալյանը Հանրապետականի համար Արարատի մարզը, որպես Հովիկ Աբրահամյանի հեղինակության գոտի, կորցրած չի համարում. «Արարատի մարզում մենք ունենք ոչ 13, ոչ 23, ոչ էլ 53 կուսակցական, մենք ունենք մարտունակ թիմ»: Հերմինե Նաղդալյանը չի էլ հերքում, որ դիցուք իր նվիրվածությունը կուսակցությունում գնահատվում է՝ իր որդուն կարծես թե սպասվում է Չինաստանում առեւտրային կցորդի պաշտոնը: Ուղղակի այս պահին դա փաստ չէ. «Ի՞նչ կապ ունի՝ իմ որդին ա, քո եղբայրն ա, հայրն ա, ով ա»: Խորհրդարանի փոխխոսնակը հերքում է նաեւ, որ ինքը ցանկություն ունի դիվանագիտական ծառայության անցնել: Համենայնդեպս, ամեն ինչ որոշելու է կուսակցությունը եւ նրա (տիկին Նաղդալյանն այդպես էլ ասաց) իմաստուն ղեկավարը: