Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կարեն Գրիգորյանը պարտվեց թուրք շախմատիստին

Սպորտ
sport-chess-portugalia

Հայաստանի շախմատիստներ Կարեն Հ. Գրիգորյանը եւ Տիգրան Կ. Հարությունյանը շարունակում են Պորտուգալիայի չեմպիոնի կոչման համար պայքարը: Լիսաբոնում ընթացող այդ երկրի բաց առաջնությունում 6 տուրից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում է վենեսուելացի Էդուարդո Իտուրիսագան, որը հաղթանակ է տարել բոլոր պարտիաներում: Նրանից կես միավորով հետ է մնում սերբ գրոսմայստեր Միլոշ Պերունովիչը: Մեր շախմատիստները, ցավոք, առայժմ հետապնդողի դերում են: Գրոսմայստեր  Կարեն Հ. Գրիգորյանը 6-րդ տուրում պարտվեց թուրք շախմատիստ Բաթուխան Դոստանին եւ չորս միավորով նահանջեց 25-րդ տեղ: Մրցակիցը, հակառակը, մեծ առաջընթաց ապրեց եւ բարձրացավ 4-րդ հորիզոնական: Տիգրան Կ. Հարությունյանը այս տուրում հաղթեց անգլիացի Ալիստեր Հիլին, վաստակեց 4,5 միավոր եւ առաջադիմեց մինչեւ 13-րդ տեղը: Այսօր կայանալիք 7-րդ տուրում մեր շախմատիստներին թույլ մրցակիցներ են բաժին հասել:   Տիգրան Կ. Հարությունյանը սեւերով կմրցի Թուրքիայի ներկայացուցիչ, ՖԻԴԵ-ի վարպետ Ֆարուկ Օզերի հետ, իսկ Կարեն Հ. Գրիգորյանը ուժերը կչափի առաջին կարգային, ֆրանսիացի Պիեռ-Բասիլ Կոֆայի հետ: