Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բաքուն և Կիևը կարգելեն Դոնբասից և ԼՂՀ-ից ապրանքների մուտքն իրենց երկիր

Քաղաքականություն
mishchenko

Ադրբեջանը և Ուկրաինան պայմանավորվել են առանց պաշտոնական հավանության թույլ չտալ Դոնբասում և Լեռնային Ղարաբաղում արտադրված ապրանքների մուտքն իրենց երկրներ: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում Ուկրաինայի դեսպան Ալեքսանդր Միշչենկոն: Հաղորդում է Ինտերֆաքսը։ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի Բաքու այցելության ժամանակ երկու երկրների ղեկավարները հանձնարարականներ էին տվել Ուկրաինայի և Ադրբեջանի մաքսային կառույցների ղեկավարներին` հանդիպել և քննարկել այս հարցը: Ըստ դեսպանի, մաքսային կառույցների ղեկավարները հանդիպել են և մեխանիզմներ մշակել, որի համաձայն Դոնբասում և Լեռնային Ղարաբաղում արտադրված ապրանքները կարող են առաքվել Ադրբեջան և Ուկրաինա, եթե արտոնված են Կիևի ու Բաքվի կողմից: Օրինակ, Լեռնային Ղարաբաղում արտադրվող ապրանքները կարող են հատել Ուկրաինայի սահմանը միայն Բաքվի կողմից հավանություն ստանալու դեպքում: Նույն սխեման կկիրառի նաև Ադրբեջանը՝ Դոնբասից ստացվող ապրանքների դեպքում: «Օրինակ, շամպայնի մակնշումը: Եթե գրված է` Ուկրաինա, Արտյոմովսկի գործարան (Դոնբաս, Կիևի վերահսկողությունից դուրս), ամեն ինչ նորմալ է: Իսկ եթե գրված է` Նովոռոսիա կամ նման մի բան, ապա, Ադրբեջանը դրանք չի ընդունի: Նույն մոտեցումը կորդեգրվի Լեռնային Ղարաբաղից ապրանքների հարցում»,-պարզաբանել է Միշչենկոն: Համաձայնագիրն արդեն ուժի մեջ է: Նկարում՝ Ալեքսանդր Միշչենկոն։