Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սերգեյ Միքայելյանը երրորդն է Ունիվերսիադայում

Սպորտ
sport-dahuk

Դահուկավազքի Հայաստանի չեմպիոն Սերգեյ Միքայելյանը հաջող է հանդես եկել Ալմաթիում մեկնարկած ձմեռային Ունիվերսիադայում: Մեր ուսանող մարզիկը 10կմ ազատ ոճի դահուկավազքում ցույց է տվել 27.04 րոպե արդյունք, զբաղեցրել մրցանակային 3-րդ տեղը եւ արժանացել բրոնզե մեդալի: Սերգեյ Միքայելյանը զիջել է միայն Ռուսաստանի դահուկորդներին՝ Դմիտրի Ռոստովցեւին եւ Վալերի Գոնտարին, որոնք զբաղեցրին համապատասխանաբար 1-ին եւ 2-րդ տեղերը: