Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ֆուտզալի Հայաստանի հավաքականը դուրս մնաց Եվրո-2018-ից

Սպորտ
unnamed-8-5

Ֆուտզալի Հայաստանի հավաքականը դուրս մնաց Եվրոպայի 2018 թվականի առաջնության որակավորման փուլից: Այսօր կայացած 3-րդ տուրի խաղում մեր ընտրանին հանդիպեց Լատվիայի ազգային թիմի հետ: Հաջորդ փուլ մտնելու համար մերոնց հարկավոր էր պարզապես չպարտվել տանտերերին: Ավաղ, մեր ֆուտզալիստներն անվստահ անցկացրին վերջին տուրի մրցախաղը եւ տանուլ տվեցին 1:4 հաշվով: Այդպիսով, Լատվիան վաստակեց 7 միավոր եւ գրավեց 1-ին տեղը՝ նվաճելով միակ ուղեգիրը: Հայաստանի հավաքականը 6 միավորով բավարարվեց 2-րդ արդյունքով: