Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանը Լարսին այլընտրանք կգտնի (տեսանյութ)

Տնտեսություն
unnamed-16-2

«Վրաստանի եւ Ռուսաստանի հետ Լարսի ճանապարհին այլընտրանք գտնելու նպատակով քննարկումներ անցկացնելու հանձնարարականը նոր է տրված, կքննարկենք, կներկայացնենք»,- այսօր կառավարության նիստից հետո հայտարարեց կապի, տրանսպորտի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը: Նախարարը վստահեցրեց, որ Հայաստանը փորձում է արագացնել քննարկումները, որ Ռուսաստանն ու Վրաստանը կարողանան համաձայնության գալ: Հարցին, թե խոսքը Հարավային Օսիայի տարբերակի մասի՞ն է, նախարարը պատասխանեց. «Չի սահմանափակվում միայն Հարավային Օսիայի տարբերակով: Բոլոր ուղղություններով մենք պարտավոր ենք նայել: Որ տարբերակը,  որ քննարկման արդյունքում ստանա դրական լուծում, դա կլինի իրատեսական»: Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր կառավարության նիստում նախարարին հանձնարարել էր Ստեփանծմինդա-Լարս ճանապարահատվածում եղանակային պայմաններով պայմանավորված, փոխադրումների սահմանափակումները վերացնելու համար ռուսական եւ վրացական կողմերի հետ քննարկումներ անել եւ մինչեւ մարտի 1-ը կառավարության աշխատակազմ ներկայացնել փոխադրումների համար այլընտրանքային տարբերակներ: