Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կոտայքում արտակարգ դեպքերի, զոհերի և վիրավորների թիվը զգալիորեն նվազել է

Հասարակություն
kot

Հունվարի 25-ին Կոտայքի մարզպետարանում կայացավ ԱԻ նախարարության տարածքային ստորաբաժանումների կողմից 2016 թ. կատարված աշխատանքների ամփոփմանը նվիրված հաշվետու նիստ: Միջոցառմանը ներկա էին փոխմարզպետ Համլետ Հայրապետյանը, ԱԻՆ փրկարար ուժերի վարչության պետ, փ/ծ գնդապետ Արսեն Արշակյանը, ԱԻ նախարարության ‹‹Սեյսմիկ պաշտպանության ծառայություն›› գործակալության պետ Հրաչյա  Պետրոսյանը ինչպես նաև՝ մասնակցում էին համայնքների ղեկավարներ, մարզպետարանի աշխատակիցներ, ԱԻՆ Կոտայքի մարզային ստորաբաժանման ներկայացուցիչներ: Հ. Հայրապետյանը, մարզպետ Կ. Գուլոյանի անունից ողջունելով ներկաներին, հորդորեց հաշվետու նիստի ընթացքում լինել շատ ակտիվ և մասնակցել ՄՓՎ-ի աշխատանքների իրական գնատահականը պարզելու գործընթացին: Հիմնական տարեկան զեկույցով հանդես եկավ Կոտայքի մարզային փրկարարական վարչության (ՄՓՎ) պետ, փ/ծ գնդապետ Ա. Մանուկյանը: Նա նշեց, որ հաշվետու ժամանակահատվածում Կոտայքի ՄՓՎ գործունեությունն ուղղված է եղել քաղաքացիական պաշտպանության համակարգի կատարելագործմանը և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության խնդիրների իրականացմանը՝ ներկայացնելով նաև մարզային վարչության գործունեության հիմնական ուղղությունները: 2016 թ. ընթացքում Կոտայքի մարզում գրանցվել է` 1721 արտակարգ դեպք (2015 թ.` 2324), որի հետևանքով զոհվել է 20 (2015 թ.`27), մարմնական վնասվածքներ ստացել 112 մարդ (2015 թ.`382): 2015թ. համեմատությամբ արտակարգ դեպքերը նվազել են 603-ով, կամ  26%-ով: - Վերլուծելով և համեմատելով 2015-2016թթ. արտակարգ դեպքերի և դրանց հետևանքով գրանցված վիրավորների և զոհերի թվաքանակը՝ կարող ենք արձանագրել, որ 2016 թ. առավել հաջողակ տարի էր քան 2015 թ., քանի որ արտակարգ դեպքերի, վիրավորների և զոհերի թվաքանակը զգալիորեն նվազել է, - շեշտեց Ա. Մանուկյանը: Կոտայքի ՄՓՎ պետի հաղորդմամբ՝ հաշվետու ժամանակահատվածում մարզի բնակչության պաշտպանության համակարգի օպերատիվ նախապատրաստման ուղղությամբ պլանավորվել և անցկացվել են շտաբային, հրամանատարաշտաբային, ցուցադրական, հատուկ տակտիկական ուսումնավարժություններ, օբյեկտային վարժանքներ: Բոլոր անցկացրած վարժանքները ընդգրկել են ինչպես բնակչության պաշտպանության ոլորտների հիմնարար հարցերը, այնպես էլ մարզի  բնակչության պաշտպանության համակարգի օպերատիվ նախապատրաստման խնդիրները: Մարզի բնակչության պաշտպանության միջոցառումները ժամանակին կազմակերպելու և անցկացնելու նպատակով մշակվել է «Մարզի տարածքում 2016 թ. ընթացքում հնարավոր ջրհեղեղների, հեղեղումների, սելավների և սողանքների կանխարգելման և հետևանքների նվազեցման ու վերացման միջոցառումների» պլանը: Ա. Մանուկյանը հավելեց նաև, որ հաշվետու ժամանակահատվածում ամենօրյա աշխատանքներ են իրականացվել փրկարարական ուժերի  և տեխնիկայի մշտական մարտական պատրաստականության պահպանման ուղղությամբ: Զեկույցի ավարտին նա ներակայցրեց տարվա ընթացքում ի հայտ եկած բացթողումներն ու թերությունները, առաջարկություններ կատարեց հետագա աշխատանքների բարելավման համար և նախանշեց 2017թ. գործունեության հիմնական ուղղությունները: ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության Կոտայքի մարզային հրդեհային և տեխնիկական անվտանգության  տեսչության  պետ Վ. Դանիելյանը ներկայացրեց մարզում 2016թ. կատարած աշխատանքները: Զեկույցի համաձայն՝ հաշվետու ժամանակահատվածում Կոտայքում ստացվել է 802 ահազանգ հրդեհների վերաբերյալ, որոնց պատճառած նյութական վնասի չափը կազմել է 79 մլն. 281 հազ. 789 դրամ: Ըստ զեկուցողի՝ հրդեհների ամփոփումը ցույց է տալիս, որ դրանց մեծամասնությունն առաջացել է խոտի դեզում, աղբանոցներում, ավտոմեքենաներում, չոր խոտածածկերում և սեփական տնտեսություններում: ԱԻՆ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի Կոտայքի մարզի տեխնիկական անվտանգության փորձաքննության բաժանմունքի պետ Ն. Բեգլարյանը ներկայացրեց մարզային ստորաբաժանման տարեկան հաշվետվությունը:  ԱԻՆ «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության» Կոտայքի օդերևութաբանական կայանների համակարգող Ա. Սարգսյանը ներկայացրեց մարզում տեղակայված ստորաբաժանումների կողմից 2016 թ. ընթացքում կատարված աշխատանքները: Մարզի տարածքում իրականացվել  են  հիդրոօդերևութաբանական  երևույթների,  մթնոլորտի և մակերևույթային  ջրերի  քանակական  ցուցանիշների դիտարկումներ և, ըստ անհրաժեշտության, դրանց արդյունքները տրամադրվել են մարզի  բնակչությանը, պետական  իշխանության տարածքային և տեղական ինքնակառավարման մարմիններին: Բոլոր օդերևութաբանական կայաններում, համաձայն գործող ձեռնարկի, կատարվել են մշակաբույսերի ֆենոլոգիական դիտարկումներ տարբեր մշակաբույսերի՝ աշնանացան ցորենի, գարնանացան ցորենի, գարնանացան գարու, կարտոֆիլի, խնձորի, տանձի, կաղամբի, խոտհարքների, արոտավայրերի վրա: Կատարվել է աշնանացանի և պտղատուների կենսունակության որոշում, աշնանացանի բարձրության և խտության որոշում, վիճակի գնահատում,  թփակալման հանգույցում ջերմաստիճանի չափումներ, հողի սառցակալման խորության չափումներ, ձյունաչափական աշխատանքներ աշնանացանի դաշտերում, հողի վիճակի գնահատում և այլն: Տարեկան զեկույցների ավարտից հետո փոխմարզպետ Հ. Հայրապետյանը նշեց, որ մարզային ՓՎ-ի և մարզպետարանի միջև ակռա է շատ բարձր մակարդակի համագորածկցություն, և գերազանց գնահատեց հաշվետու ժամանակահատվածում ՄՓՎ-ի կատարված աշխատանքները: Ընդգծելով Կոտայքի մարզի կարևորությունը հանրապետության համար և դրական գնահատելով ՄՓՎ-ի աշխատանքները՝ Ա. Արշակյանը շնորհակալություն հայտնեց մարզպետարանի աշխատակիցներին՝ ի դեմս մարզպետ Կ. Գուլոյանի, մարզի ՓՎ-ին մեծ աջակցություն ցուցաբերելու համար: Ա. Արշակյանը որոշ հանձնարարականներ տվեց վարչության աշխատակիցներին՝ առկա բացողումները շտկելու և ՄՓՎ հետագա գործունեությունը բարելավելու նպատակով: Ողջունելով ներկաներին՝ Հ. Պետորսյանը  նշեց, որ մարզային վարչության կողմից իրականում կատարվել է շատ ավելին, քան ներկայացվեց: Նիստի ավարտին ծառայության ընթացքում ցուցաբերած մասնագիտական ունակությունների և անբասիր ու բարեխիղճ ծառայության համար ՄՓՎ-ի մի շարք աշխատակիցներ փոխմարզպետի կողմից ստացան պատվոգրեր: ԱԻՆ