Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ծանրամարտը հնարավոր է հանեն օլիմպիական խաղերից

Սպորտ
sport-shtanga

Համաշխարհային հակադոպինգային գործակալությունը (WADA) պատրաստվում է լուրջ միջոցներ կիրառել ծանրամարտի հանդեպ: Այդ մասին նշում է ռուսական «ԱԳ» թերթը: Ըստ լրատվամիջոցի ունեցած տվյալների, ծանրամարտի միջազգային ֆեդերացիան պատրաստվում է ժամանակավորապես որակազրկել Ռուսաստանի, Բուլղարիայի, Ղազախստանի, Բելառուսի եւ Թուրքիայի ազգային ֆեդերացիաներին, քանի որ հենց այդ երկրների ծանրորդներն են աչքի ընկնում ինչպես միջազգային մրցահարթակներում, այնպես էլ՝ դոպինգ ստուգումների ժամանակ: Սակայն ռուսական ծանրամարտին մոտ գտնվող աղբյուրները նշում են, որ ԾՄՖ-ի նման պատժամիջոցները դժվար թե կանգնեցնեն WADA-ի ղեկավարներին, որոնք պարզապես ցանկանում են այդ մարզաձեւը հանել օլիմպիական խաղերի ծրագրերից: Այն, թե ինչպիսի շարունակություն կունենա այդ երկու կազմակերպությունների հակամարտությունը, ցույց կտա ժամանակը, սակայն այսօր արդեն գաղտնիք չէ, որ վերջին տարիներին դոպինգ սկանդալում բոլորից շատ հայտնվում են հենց ծանրորդները: