Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եթե օրենքը թույլ տա, Կարեն Կարապետյանը ՀՀԿ ցուցակում կլինի. Շարմազանով (տեսանյութ)

Քաղաքականություն
sharmazanov

ՀՀԿ գործադիր մամինն այսօր անցկացրեց այս տարվա անդրանիկ նիստը: Ավարտից հետո լրագրողների հարցերին պատասխանեց կուսակցության մամլո խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Մինչ այդ, նա տեղեկացրեց, որ նիստում քննարկվել  է արտաքին ու ներքին քաղաքական հարցեր, ինչպես նաև  նախընտրական ծրագրերը՝ ռազմավարության և մարտավարության հետ կապված: Անդրադարձ է եղել խորհրդի  նիստին, որը տեղի կունենա հունվարի 26-ին: Ո՞վ է գլխավորելու ՀՀԿ ցուցակը հարցին, Շարմազանովը պատասխանեց, որ այդ մասին չեն քննարկել, երևի խորհրդի նիստից հետո : Չեն քննարկել նաև  քարոզչական խմբի  և շտաբի ղեկավարների հարցը, նրանց  հանրությանը կներկայացնեն մինչև փետրվար ամիսը: Իսկ փետրվարի  6-ից  16- ն էլ կներկայացնեն կենտրոնական ընտրական հանձնաժողովին: Ինչ վերաբերում է նրան, թե Կարեն Կարապետյանը  ՀՀԿ ցուցակում լինելու է, թե ոչ, Շարմազանովը  պատասխանեց. «Եթե օրենքը թույլ տա, կլինի, այդ մասին կասեն իրավապահ մարմինները:»