Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանի առաջին «զոհը»՝ մրցաշարի առաջատարն է

Սպորտ
aronyan1

Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը առաջին հաղթանակը տարավ Հոլանդիայում ընթացող «Տատա Սթել» սուպերմրցաշարում: Այսօր կայացած 5-րդ պարտիայում մեր շախմատիստը սեւերով հանդիպեց մրցաշարի միանձնա առաջատար, ուկրաինացի Պավել Էլյանովի հետ: Նա սկզբում ուժեղ պաշտպանություն ստեղծեց, ապա գեղեցիկ հակագրոհ ձեռնարկեց նավակներով: Արդյունքում, Լեւոն Արոնյանը 29-րդ քայլից ամբողթովին տիրեց նախաձեռնությանը եւ շատ արագ մրցակցին ստիպեց հանձնվել: Մեր շախմատիստը վաստակեց 3 միավոր եւ ընդհուպ մոտեցավ Մագնուս Կառլսենին ու նույն Պավել Էլյանովին, որոնք կես բալ ավելին ունեն: Սակայն սույն եռյակին կարող է շրջանցել 3 միավոր ունեցող Ուեսլի Սոն, որն այս պահին բացահայտ առավելություն ունի հնդիկ Հարիկրիշնայի նկատմամբ: Վաղը տեղի կունենան 6-րդ տուրի պարտիաները: Լեւոն Արոնյանը սպիտակներով կմրցի աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենի հետ: