Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ավտոմեքենան մոտ 2 մ գլորվել է մոտակա ձորակը. վարորդը մահացել է (թարմացված)

Կարևոր լուրեր Պաշտոնական
vtar2

Հունվարի 19-ին, ժամը 19.45-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին՝ Լեռմոնտովո գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. «ՎԱԶ 21-010» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. ավտոմեքենայի ներսում արգելափակված տուժած կա. անհրաժեշտ է փրկարաների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ «ՎԱԶ 21-010» մակնիշի 34 UZ983 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 2 մ գլորվել մոտակա ձորակը: Փրկարաները ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին. վերջինս հոսպիտալացվել է Վանաձորի ԲԿ: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: vtar ........ ՃՏՊ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին (թարմացված)   Հունվարի 19-ին, ժամը 19.41-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին՝ Լերմոնտովո գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. «ՎԱԶ 21-010» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. ավտոմեքենայի ներսում արգելափակված տուժած կա. անհրաժեշտ է փրկարաների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Մ-8 միջպետական ավտոճանապարհի Վանաձոր-Դիլիջան հատվածի 15-րդ կմ-ին «ՎԱԶ 21-010» մակնիշի 34 UZ 983 պետհամարանիշի (վարորդ՝ Ա. Բ. 1976 թ. ծնված) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ջրատարում: Հրշեջ-փրկարաները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: Փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի բնակիչ Ա. Բ.-ին (1976 թ. ծնված), ով անգիտակից վիճակում հոսպիտալացվել է Վանաձորի ԲԿ, որտեղ գիտակցության չգալով մահացել է: vtar1 vtar3