Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարչապետը ՊԵԿ-ից հարկատուների ցանկ է պահանջել (տեսանյութ)

Քաղաքականություն
gov

Նախարարնները պետք է իրականացնեն ներդրումային ծրագրերի գույքագրում: Այսօր բոլոր գերատեսչություններին հանձնարարեց Կարեն Կարապետյանը՝ հավելեով, որ ծրագրերի ցանկը պետք է ներկայացվի կառավարության աշխատակազմին, որտեղ  կանխատեսված կլինի ներդրումների իրականացումը 2017 թվականի ընթացքում՝ հստակ նշելով ներդրումների ծավալները: «Հաջորդ շաբաթ բոլոր գերատեսչությունները, կոմիտեները հանրությանը պետք է հաշվետվություն տան, թե  2017 թվականին իրենց ոլորտում ինչ ներդրումներ են ակնկալվում»,- նշեց վարչապետը: «Այդ կանխատեսումների հիման վրա կառավարությունը պետք է ամփոփի, թե ընդհանուր ինչ ներդրումային ծրագիր է ստանալու»,- ասաց նա՝ հավելելով, որ հանձնարարականը վերաբերում է նաև կրթության և մշակույթի նախարարություններին: Նրա հաջորդ հանձնարարականը ԿԳՆ-ին էր ուղղված: Լեւոն Մկրտչյանը մեկամսյա ժամկետում կառավարությանը պետք է ներկայացնի դպրոցներում օտար լեզուների  ուսուցման ավելի խորացված՝ նոր ծրագիր: Եվս մեկ հանձնարարական Կարեն Կարապետյանը ուներ ՊԵԿ-ի համար: Այս կառույցին նա հանձնարարեց մշտապես ներկայացնել կարգապահ ու խախտումներ թույլ տված հարկատուների ցանկ, որպեսզի սխալ ընկալումներ այլեւս չլինեն: Խնդիրը այն է, որ ըստ վարչապետի, ՓՄՁ սուբյեկտների վերաբերյալ նախկինում հնչեցրած իր հայտարարությանը սխալ են հասկացվել: Հիշեցնենք, որ վարչապետը հանձնարարել էր ՊԵԿ-ին հարկային ստուգումներ իրականացնել բացառապես ռիսկային համարվող սուբյեկտներում, իսկ ՓՄՁ-ներին անդրադառնալ ծայրահեղ անհրաժեշտության դեպքում: «ՊԵԿ-ն այսօր ահազանգում է, որ մեծաթիվ հարկ վճարող սուբյեկտներ ոչ համարժեք են ընկալել ու մեկնաբանել այդ հանձնարարականը: Մասնավորապես առկա են հետևյալ բացասական երևույթները՝ իրացման շրջանառության, գների, աշխատողների թվաքանակի թերհայտարարագրում, ապրանքների մատակարարում՝ առանց հաշվարկային փաստաթղթերի, ծախսերի ուռճացված թվերի ներկայացում, ՀԴՄ-ների շահագործման կանոնների խախտում: Հարկ եմ համարում պարզաբանել, որ, այսպես կոչված, մեղմ վարչարարությունը կարող է եւ պետք է վերաբերի բացառապես օրինապահ հարկ վճարողներին, եւ հարկերից խուսափելու ցանկացած դրսեւորում, անկախ հարկ վճարողի բնույթից, պետք է կանխվի»,- նշեց վարչապետն ու հավելեց, որ այն հարկատուները, որոնք ՊԵԿ-ին առցանց հասանելի կդարձնեն իրենց հաշվապահական տվյալները եւ կամավոր կուղղեն ՊԵԿ-ի կողմից արձանագրած խախտումները, ապա տարեկան ստուգումների ծրագրում չեն ներառվի: