Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԼՂՀ ՊՆ. հակառակորդի կրակոցից զինվոր է զոհվել

Կարևոր լուրեր Պաշտոնական
rob3

Հունվարի 18-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող 1997թ. ծնված Անդրանիկ Սմբատի Մուսիկյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր ցավակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին: ԼՂՀ ՊՆ