Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արարատյան դաշտում լճացած սառը օդն աստիճանաբար քայքայվում է. Գ. Սուրենյան

Կարևոր լուրեր Հասարակություն
maraxux

Այսօր վերջապես մի դրական բան երևաց. Ֆեյսբուքում գրել է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։ Ըստ նրա՝ սառը օդի լճացման հիմնական պատճառ հանդիսացող անտիցիկլոնը թուլանում է: Հունվարի 19-ին, 20-ին և 22-ին Թուրքիայի տարածքից Հայաստան կներթափանցեն տեղումնաբեր ցիկլոններ, ինչի արդյունքում շրջանների զգալի մասում կտեղա թույլ ձյուն: «Մոտեցող ցիկլոնի ուժը մեծ չէ, բայց ամեն դեպքում, գիտական նյութերի վերլուծությունները մեզ բերում են այն եզրակացության, որ այն որոշակի դրական ազդեցություն կթողնի Արարատյան դաշտում լճացած սառը օդի շերտի քայքայման վրա: Բնականաբար այն միանգամից չի վերանա, բայց հունվարի 19-22-ին աստիճանաբար կնկատվի դրական տեղաշարժ»,-ավետում է Գ. Սուրենյանը: