Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Կսրվի ներկուսակցական պայքարը» (տեսանյութ)

Քաղաքականություն
Asulis1-1

Ներկայիս Ընտրական օրենսգրքի պայմաններում կսրվի ներկուսակցական պայքարը:  Նման համոզմունք այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՀՀԿ-ական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը. «Ռեյտինգային ցուցակներում նույն ընտրատեղամասում դրված են լինելու մի քանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներ։ Ներկուսակցական ցուցակում մեկն ավելի նյութապես ապահովված է եւ կարող է փող բաժանել, մյուսը՝ ոչ։ Իրենք ներսում մրցակցելու են, վերահսկելու են, որ գումար չբաժանվի։ Եթե իմ անունը գրվի ռեյտինգային ցուցակում, ես պայքարելու եմ, որ փող չբաժանեն»։ Լ. Ալեքսանյանի խոսքերով՝ Հանրապետականում հին  կադրերից ազատվելու միտում չկա։ Ինչ վերաբերում է իրեն ՀՀԿ ցուցակում տեսնելուն՝ նա ասաց, որ դա պետք է լինի կուսակցության որոշումը։ « Իմ ցանկությունը կախված է կուսակցության դիրքորոշումից, ես մեծ ամբիցիաներ չունեմ, եթե կուսակցությունը գտնի, որ պետք է լինեմ, ուրեմն կլինեմ»,-ասաց նա: «Հայկական վերածնունդ» կուսակցության մամլո խոսնակ Էդգար Առաքելյանի խոսքերով, ՀՎԿ-ն բավականին երկար ժամանակ նախապատրաստական աշխատանքներ է կատարում: Կուսակցության շարքերը համալրվում են. «Մենք առաջին անգամ նոր Սահմանադրությամբ և նոր Ընտրական օրենսգրքով ենք մասնակցում ընտրություններին: Բացատրական աշխատանքներ ենք տանում քաղաքացների շրջանակներում նոր Ընտրական օրենսգրքի վերաբերյալ, քանի որ այն բավական խճճված է»-ասաց նա: Է. Առաքելյանը նշեց, որ կուսակցությունը տարբեր հայտնի քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ հանդիպումներ է ունենում եւ չբացառեց այլ քաղաքական ուժերի հետ միավորումը, սակայն ընդգծեց, որ առայժմ առավել հավանական է, որ կուսակցությունն առանձին կմասնակցի ընտրություններին։