Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Համաձայն չեմ հիմնավորումների հետ. Ա. Մարտիրոսյանը՝ Ա. Բախշյանին

Քաղաքականություն
FotorCreated

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ  Արմեն Մարտիրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, ի պատասխան Անահիտ Բախշյանի՝ Առավոտին տված հարցազրույցում կուսակցությունից դուրս գալու հիմնավորումներին. Համաձայն չլինելով տիկին Բախշյանի բերած հիմնավորումների հետ, այնուամենայնիվ, նկատի ունենալով նաև իր հետ անցած մեր պայքարի ճանապարհը, մաղթում եմ իրեն ամենայն բարիք: ................ «Ես անհամատեղելի եմ ռուսական ուղղության հետ». Բախշյանը՝ «Ժառանգությունից» դուրս գալու մասին. Առավոտ   Երեւանի ավագանու անդամ, Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանն Aravot.am-ի հետ զրույցում հիմնավորեց «Ժառանգություն» կուսակցությունից դուրս գալու որոշումը: «Ես «Ժառանգությանն» անդամակցել եմ որպես արեւմտամետ արժեքներ ունեցող եւ ՀՀ-ն այդ ուղղությամբ տանող քաղաքական ուժի: Այսօր եւ մեկ տարի առաջ էլ «Ժառանգության» քննարկումներն այնպիսի քաղաքական ուժերի հետ են եղել, որ լուրջ կասկածի տակ է դրվել արեւմտամետ գիծը: Ես ուղղակի ինձ անհամատեղելի եմ համարում այդ ուղղության՝ ռուսական ուղղության հետ»,-մեզ հետ զրույցում ասաց տիկին Բախշյանը: Մանրամասները՝ Առավոտում