Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տնակում քաղաքացի է այրվել

Կարևոր լուրեր Հասարակություն
b7ec5c75e683ab0c5f4a9f8cadea5ac1

Հունվարի 16-ին, ժամը 09.18-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի «Բելաջիո» ռեստորանային համալիրի մոտակայքում ծուխ է նկատվում: Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սերո Խանզադյան փողոցի տներից մեկում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 09.53-ին, մարվել՝ 10.11-ին: Ամբողջությամբ այրվել է ինքնաշեն փայտե տնակ: Ներսում փրկարարները հայտնաբերել են 1939 թ. ծնված Լ. Հ.-ի դին: ԱԻՆ