Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տոների ռուսական հետքը (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
amanor-opera

Հանգստյան օրերը սթրեսային էին հայաստանյան տնտեսության համար։ Ամանորյա տոներին չաշխատեցին պետական հիմնարկները, բանկերը։ Արդյո՞ք պետք է Հայաստանն իրեն թույլ տա 9-օրյա հանգիստ։ Կառավարության այս տարվա առաջին նիստի առաջին հարցը հենց սա էր։ «Իմիջայլոց՝ հանգստյան օրերը շատ չէի՞ն։ Եկեք հասարակության հետ քննարկենք, գուցե դրա վերաբերյալ լուծում գտնենք»,- ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը։ Ամանորյա տոները լավ հնարավորություն են ծանրաբեռնված աշխատանքային տարուց հետո լիցքաթափվելու։ Այդուամենայնիվ, երկար հանգստի գնալը հանգեցնում է ոչ միայն դրական հետևանքների։ Երկարատև հանգստից հետո ակտիվ աշխատանքի վերադառնալը սթրեսաբեր է։ Մարդկանց հիշողությունում դեռ վառ է ոչ այնքան հեռու անհոգ հանգիստը, իսկ ներկան արդեն լի է հոգսերով։ «Նույնիսկ շաբաթ-կիրակի հանգստացողների համար երկուշաբթի օրը մի փոքր դժվար օր է դառնում։ Իսկ Ամանորին եթե մենք հաշվում ենք 10-15-օրյա հանգիստ, դա ավելի բարդ ադապտացիա է պահանջում»,- ասում է հոգեբան Միհրդատ Մադաթյանը։ Հոգեբանը համաձայն է Ամանորին հանգստյան օրերը սահմանափակելու մտքի հետ։ Սակայն զգուշացնում է՝ դա դիմադրություն կառաջացնի երկար հանգստանալուն սովոր հայաստանցիների մոտ։ Խորհուրդ է տալիս՝ պետք է սկսել ամանորյա արձակուրդը ոչ պարտադիր դարձնելուց։ «Ի սկզբանե պետք է սա անել կամավորական սկզբունքով։ Տեսեք՝ վարչապետը հորդորեց, որ պետական որոշ ստրուկտուրաներ և բանկերն աշխատեն ավելի շուտ, բայց այս տարի նույն բանկերը նման բան չարեցին։ Սա պետք է անել ավելի ճկուն կերպով, որ հասարակ քաղաքացիներս մնանք տանը բայց հասկանանք՝ մենք մնացել ենք տանը, բայց խաղից դուրս ենք, մարդիկ աշխատանքի են գնում,  իսկ մենք մնացինք գաստրոնոմիկ սեղանների առաջ»,- ասում Է Միհրդատ Մադաթյանը։ Հոգեբանի համար անհասկանալի է նաև հունվարի 14-ը մինչև հիմա որպես տոն նշելը։ Հին նոր տարին նշելու ավանդույթը ռուսական հետք ունի, եկել է 1918 թվականից։ Բանն այն է, որ ռուսական եկեղեցին այդպես էլ գրիգորյան տոմարի չի անցել՝ եկեղեցական տոները նշելով հուլյան տոմարով։ Խորհրդային շրջանում այս ավանդույթն անցավ մյուս պետություններին։ Անկախացումից հետո որոշ երկրներ պահպանեցին ռուսական վանդույթը։ Բացառություն չէ նաև Հայաստանը։   Մանրամասները՝ տեսանյութում