Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պարել սովորելու համար տարիքը որևէ նշանակություն չունի (տեսանյութ)

Մշակույթ
ruzani-nkar-par

Բնածին շնորհ, կամք, աշխատասիրություն, մարզիչի գրագետ աշխատանք: Այս ամենը միասին դարձավ ընդամենը երկու տարի սպորտային պարերով զբաղվող այս փոքրիկ զույգի` Արևիկի ու Էդգարի հաղթանակների գրավականը: ՀՀ սպորտային պարերի ֆեդերացիայի «Ֆիեստա» պարային ակումբը  չորս տարի է գործում, բայց արդեն մասնակցում են մրցույթների` հանրապետական, ակումբային նաև միջազգային, գրավելով մրցանակային տեղեր:  Սակայն ակումբի հիմնադիր և մարզիչ Ռոբերտ Խաչատրյանի համար իր շնորհալի սաների հաջողությունները Լեհաստանում և Իտալիայում իրոք մեծ անակնկալ էին: ruzan-nkar-2   Պարահանդեսային պարերը վերանվանվեցին սպորտային պարերի 1996-ից և հենց այդ ժամանակ մեր երկրում մի քանի պարային ակումբների նախաձեռնությամբ հիմնադրվեց Հայաստանի սպորտային պարերի ֆեդերացիան: Ցանկացած մարզաձևում հաջողության հասնելու համար գաղտնիք չէ, որ պայմաններ են հարկավոր, գումարներ, հովանավորներ, և մարզաձևը իրական զարգացում կարող է ունենալ միայն պետական աջակցության առկայությամբ:   Սպորտային պարերն ընդգրկում են երկու ծրագիր՝ եվրոպական և լատինաամերիկյան: Այս գեղեցիկ մարզաձևով զբաղվելու համար, որը հավասարապես և սպորտ է, և արվեստ, տարիքային սահմանափակում կա միայն պրոֆեսիոնալ պարողների համար, իսկ պարել սովորելու համար տարիքը որևէ նշանակություն չունի, կարևորը ցանկությունն է: 2020 թվականին Տոկիոյում առաջին անգամ կանցկացվեն սպորտային պարերի մրցումներ: Ավելին՝ տեսանյութով