Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դաշտը նախապատրաստված է, աճը կգրանցվի. նախարար

Տնտեսություն
karayan

2017 թ-ին թե՛  տնտեսական աճը, թե՛ տնտեսական ակտիվության բոլոր ցուցանիշներն այդ թվում` արդյունաբերության և արտահանման ոլորտները, աճ կգրանցեն: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո հայտարարեց տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը. «2017 թ-ի մեր կանխատեսումները հետևյալն են` արտահանման մասով այն աճի տեմպերը, որ ունեցել ենք 2016 թ-ին կպահպանենք  եւ ավելի կգերազանցենք այդ աճի տեմպերը: Աճի տեմպեր կունենանք նաև ներդրումների մասով, այս ուղղությամբ  2016 թ-ի վերջին եռամսյակում բավականաչափ աշխատանքներ ենք իրականացրել, նախապատրաստել ենք դաշտը»,- նշեց նախարարը: Վարչապետ Կարեն Կարապետյանի 4 ամիս առաջ  հայտարարել էր, որ տնտեսությունը ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում, ինչ-որ տեղաշարժ կա՞ այս ընթացքում. հարցին նախարարը պատասխանեց. «Մենք վերանայել ենք տնտեսական զարգացման մոդելը եւ հիմնական շեշտադրումը դրել ենք ենք նրա  վրա, որպեսզի տնտեսությունը զարգանա առաջարկի հիման վրա: Այսինքն, ելնելով Հայաստանի փոքր տնտեսության առանձնահատկություններից, մենք շեշտադրումը դնում ենք, որ տնտեսությունը պետք է զարգանա ի հաշիվ արտահանման»: