Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչը կփրկի կարկուտից

Հասարակություն
7fe7caad4b09830a0eb7f38b56c859d5

Հակակարկտային ցանցերի կիրառումը պետության համար շատ ավելի էժան կլինի, քան ներկայիս հակակարկտային կայանների տեղակայումն ու գործարկումն է։ Դրանք բացի 100 տոկոս արդյունավետույթյան ապահովումից, նաեւ նվազեցնում են ցրտահարությունների վտանգը։ Մեկնաբանելով ՀՀ գյուղատնտեսության նախարարի մոտ այսօր հրավիրված խորհրդակցության ընթացքում ներկայացված հրթիռային կայանների եւ հակակարկտային ցանցերի կիրառման առաջարկը, «Ա1+»-ին ասաց «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը: «Հակակարկտային կայանները պարզապես աղետ էին գյուղացիների համար, կարկուտից վնասների ամփոփ տվյալներ չեն ներկայացվում, սակայն դրանք բավական շատ են։ Հակակարկտային ցանցերի կիրառման տարբեր մեխանիզմներ կարող են լինել։ Որպեսզի պետության վրա բեռը շատ չլինի, պետությունը կարող է բանկերի հետ պայմանավորվել՝ գյուղացիներն էժան վարկեր տրամադրելու համար։ Այդ ցանցերը բավական պարզ կոնստրուկցիաներ են, եթե դրանք Հայաստանում արտադրվեն՝ բավական մատչելի կլինեն։ Եթե ներկրվեն՝ արժեքը բնականաբար բարձր կլինի։ Հիմա հարցն այն է, թե ինչ մեխանիզմ կընտրվի դրանց տեղակայման համար»,- ասաց Հ.Բերբերյանը։