Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեհաստանում պաշտոնապես ՀՀ քաղաքացիների ամուսնություն է գրանցվել

Հասարակություն
lhh

Ամուսնության հանդիսավոր գրանցում` Լեհաստանում ՀՀ դեսպանատանը. այս մասին հաղորդագրություն է տարածել Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը։ 2017 թվականի հունվարի 10-ին Լեհաստանում ՀՀ դեսպանատանը, դեսպանության հյուպատոս Մարինա Խաչատրյանի կողմից իրականացվեց Լեհաստանում բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ Արթուր Խաչատրյանի և Մարիա Գալստյանի ամուսնության հանդիսավոր գրանցումը: Արարողությանը ներկա էին Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, դեսպանության երկրորդ քարտուղար Գևորգ Տերտերյանը, նորապսակների ամուսնությունը վկայող անձինք` Ավետիք Գալստյանը և Տիգրան Գալստյանը: Ամուսնության պետական գրանցումից հետո հնչեցվեց ՀՀ պետական օրհներգը, որից հետո դեսպան Է.Ղազարյանը և արարողության մյուս մասնակիցներն իրենց շնորհավորանքի խոսքերը հղեցին նորապսակներին` մաղթելով նրանց սեր և երջանկություն, ինչպես նաև կարևորելով Հայրենիքից հեռու հայեցի ընտանիք ստեղծելու և հայկական ավանդույթները շարունակելու կարևորությունը: