Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դպրոցներում դասերը հնարավոր է հետաձգվեն. Նարինե Հովհաննիսյան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
MHM93292-copy

Գարնանային արձակուրդների փոխարեն, աշակերտները հնարավոր է՝ հունվարին տանը մնան ևս մեկ շաբաթ։ Այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում նշեց ՀՀ ԿԳՆ Հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը։ Վարչության պետի խոսքով՝ նախարար Լևոն Մկրտչյանն այժմ այդ հարցը քննարկում է մարզպետների հետ, որպեսզի հասկանա հանրապետության ընդհանուր իրավիճակը։ «Մարզեր կան, որտեղ տաք է և դասերը հետաձգելու պատճառ չկա, իսկ Արարատի մարզից մեզ դիմել են, որպեսզի երեխաները ժամը 10-ից դպրոց հաճախեն, որպեսզի տաք լինի»,- նշեց Նարինե Հովհաննիսյանը։ Նախարարությունում քննարկվում է նաև գարնանային արձակուրդների հաշվին ձմեռայինը երկարացնելու հարցը։  Հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ նախարարությունը համապատասխան քննարկումները կիրականացնի մինչև երեկո և որոշում կհրապարակի։