Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանն ու Հրանտ Մելքումյանը անվստահ են զգում իրենց բլիցում

Սպորտ
unnamed-53

Հայաստանի շախմատիստներ Լեւոն Արոնյանն ու Հրանտ Մելքումյանը անվստահ են սկսել ելույթները այսօր Քաթարում մեկնարկած կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունում: Մեր երկու գրոսմայստերներն էլ բավականին միավորներ են կորցրել մրցումային առաջին օրը: Լեւոն Արոնյանը 12 հնարավորից վաստակել է 7,5 միավոր եւ այժմ ընթանում է 21-րդ տեղում: Հրանտ Մելքումյանն իր ակտիվում ունի 7 բալ եւ առայժմ զբաղեցնում է 33-րդ տեղը: Վաղը տեղի կունենան մնացած 9 տուրերը: Մրցանակային տեղ զբաղեցնելու համար մեր շախմատիստները բոլոր պարտիաներում պետք է ձգտեն միմիայն հաղթանակի, քանի որ մրցաշարի երկու ընդգծված առաջատարները՝ Մագնուս Կառլսենն ու Սերգեյ Կարյակինը, վաստակել են 10-ական միավոր եւ բավականին առաջ են պոկվել մերոնցից: unnamed-52