Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրաչյա Ռոտոմյանն ընդունել է ԱՄՆ դեսպանին

Սպորտ
sport-naxarar-1

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոտոմյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսին: Ինչպես տեղեկացնում է նախարարության պաշտոնական կայքէջը, կողմերը խոսել են սպորտի եւ երիտասարդության քաղաքականության ոլորտում երկու երկրների համագործակցության և համատեղ իրականացվող ծրագրերի մասին: Մասնավորապես՝ Հրաչյա Ռոտոմյանը խոսել է ԱՄՆ-ի բասկետբոլային փորձն ուսումնասիրելու եւ մեր երկրում այն կիրառելու մասին: Դեսպանի խնդրանքով նախարարը ներկայացրել է նաեւ երիտասարդական քաղաքականության ոլորտում նախարարության կողմից իրականացվող ծրագրերը: «Մեր որդեգրած քաղաքականության կարեւորագույն բաղադրիչ կառանձնացնեմ իրականացվող ծրագրերի մարզակենտրոն լինելը: Բազմաթիվ ծրագրեր ենք մշակել եւ դրանք իրականացնում ենք հատկապես մարզերում», - տեղեկացրել է Հչաչյա Ռոստոմյանը: Ռիչարդ Միլսն իր հերթին պատրաստակամությունն է հայտնել ԱՄՆ դեսպանատան կողմից ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն՝ վերը նշված ծրագրերի իրականացման համար: