Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հենրիխ Մխիթարյանը ֆանտաստիկ գոլ խփեց Անգլիայի առաջնությունում (տեսանյութ)

Սպորտ
henrix1

Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը երկրորդ գոլն է խփել Անգլիայի Պրեմիեր լիգայում: Այսօր կայացած 18-րդ տուրի «Մանչեսթեր Յունայթեդ» - «Սանդերլենդ» խաղում մեր ֆուտբոլիստը դաշտ է մտել 62-րդ րոպեին, իսկ 86-ին ընթացքից կրնկով կատարած գեղեցիկ հարվածով հաշիվը դարձրել է 3:0: Ինչպես նշում են վիճակագիրները, վերջին երեք խաղերում Հենրիխ Մխիթարյանի մրցակիցների դարպասին կատարած 9 հարվածներից 3-ը նպատակային են եղել: Մեր ֆուտբոլիստի դիպուկությունից նախկինում տուժել էին Լոնդոնի «Տոտենհեմն» ու ուկրաինական «Զարյան»: Նշենք, որ «Մանչեսթեր Յունայթեդն» այսօրվա խաղում հաղթեց 3:1 հաշվով, վաստակեց 33 միավոր եւ հավասարվեց 5-րդ տեղում ընթացող հենց «Տոտենհեմին»: Հաջորդ հանդիպումը թիմը կանցկացնի դեկտեմբերի 31-ին: Այդ օրը «կարմիր սատանաները» սեփական դաշտում կընդունեն Պրեմիեր լիգայի նորեկ «Միդլսբրոյին»:

via GIPHY