Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԲՖ-ն որոշեց 2016-ի լավագույններին

Սպորտ
sport-basketbol

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան մարզական լրագրողների շրջանում անցկացրած հարցման արդյունքներով որոշել է մրցաշրջան-2016-ի լավագույններին: Տարվա մարզիչ է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի եւ «Ուրարտու» ակումբի գլխավոր մարզիչ Տիգրան Գյոկչյանը: Երկրորդ տեղը զբաղեցրել է Վահագն Հարությունյանը, որի գլխավորությամբ կանանց Հայաստանի մինչեւ 18 տարեկանների հավաքականը դարձել է Եվրոպայի С դիվիզիոնի հաղթող: 2016թ Հայաստանի լավագույն բասկետբոլիստ է ճանաչվել մեր ընտրանու առաջատար խաղացող Անդրե Սպայթ Մկրտչյանը: Լավագույն բասկետբոլուհու մրցանակին արժանացել է Աննա Ասլանյանը, որը հենց 18 տարեկանների հավաքականի անդամ է: